Թուրքիան կարող է Ռուսաստանի հետ տիեզերական ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել

144

Թուրքիան առաջիկայում կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության մասին: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը:

«Մենք կառուցում ենք երկկողմ հարաբերություններ երկրների և բազմաթիվ հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ, որոնց համարում ենք մեր նպատակներին համապատասխան: Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմանների վրա, մենք նախատեսում ենք ստորագրել [համաձայնագրեր] մոտ ապագայում», ընդգծել է Յըլդըրըմը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նրա խոսքերով, «տիեզերքի հետազոտությունը շատ բարդ և թանկ աշխատանք է, որը պահանջում է բարձր տեխնոլոգիաներ, այս պատճառով միջազգային համագործակցությունը շատ կարևոր դեր ունի այս ոլորտում»: