Երեքը՝ նույն ինքնաթիռում. 168.am

72

Մամուլում այսօր հրապարակումներ եղան, որ հերթական անգամ Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նաև նշվել էր, որ Կարեն Կարապետյանը ժամանել էր VIP սրահով, որտեղ իբրև թե նրան դիմավորել էին նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով, և, որ օդանավակայանի VIP սրահում են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

168.am-ի հավաստի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Կարեն Կարապետյանը շատ հաճախակի է Հայաստան այցելում, և զարմացել էին, թե ինչու է նման աժիոտաժ առաջացրել նրա այս այցը: Բացի այդ, բնականաբար, ոչ ԱԳ նախարարը, և ոչ էլ ԳՇ նախկին պետը դիմավորելու չէին գնացել: Պարզապես նույն ինքնաթիռով Կարեն Կարապետյանը, Արա Այվազյանը և Օնիկ Գասպարյանը վերադարձել են Մոսկվայից:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որի շրջանակում նա հանդիպել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: