Եթե Հայաստանում և Արցախում կան էակներ, որոնք այդչափ թրքամոլ են՝ ինչու՞ են մնացել Հայաստանում․ Կարեն Ճշմարիտյան

94

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է.

««…Այ մարդ ասինք չէ էլի, нет!!!…»

Շատ պարզունակ, միամիտ ու անկեղծ հարցեր են առաջանում:

Եթե Հայաստանում և Արցախում կան էակներ, որոնք այդչափ թրքամոլ են, թրքապաշտ ու թրքամետ, և արդեն բացահայտ հայտարարում են դրա մասին` նրանք ինչու՞ են մնացել Հայաստանում:

Ի՞նչ են անում Հայաստանում, ինչու՞ չեն գնում ապրեն Թուրքիայում, Ադրբեջանում, կամ թեկուզ` Թուրքմենստանում ու Պակիստանում: Այդքան թյուրքալեզու երկրներ կան, թող գնան էլի, ի՞նչ են կորցրել Հայաստանում:

Սահմաննե՞րն են փակ, թե՞ ազգանուններն են խանգարում: Եղբայր, թող փոխեն ազգանուններն էլ, անուններն էլ` դժվա՞ր է, հատկապես իրենց պարագայում:

Սահմաննե՞րն են փակ` թող Վրաստանով գնան, ի՞նչ խնդիր կա:

Ինչու՞ են մնացել այստեղ, ինչու՞ են թունավորում միջավայրը:

Ի՞նչ խնդիր են լուծում, և ում համար:

Եղբայր, Հայ ժողովուրդը բազմաթիվ չլուծված հարցեր ունի թուրքերի հետ, և հիմա, այս պահին չի կարող, և չի ցանկանում հաշտվել, դժվա՞ր է ընկալելը:

Ի՞նչ են ուզում մեր ժողովրդից:

Հո զոռով չի, այ մարդ…

Ի՞նչ հաշտեցում այս պահին, ի՞նչ կառուցողական, ու՞մ հետ բարեկամական:

Հ. Գ. Հիշենք…

Ի թիվս այլ անհրաժեշտ փոփոխությունների` ՀՀ քաղաքացիությունից զրկելու օրենսդրական հիմքերը նույնպես պետք է հստակեցնել ու լրացնել»: