Առնվազն 2 հազար բանտարկյալի փախուստ Նիգերիայում

268

Առնվազն 2 հազար բանտարկյալ այսօր փախել է Նիգերիայի Օվերրի քաղաքի կենտրոնական բանտից: Ըստ տեղի The Nation թերթի, մի խումբ զինված ավազակներ տեղական ժամանակով ժամը 01:00-ին հարձակվել են բանտի վրա, որը գտնվում է նահանգի կառավարության տան մոտ, և ազատ են արձակել առնվազն 2 հազար բանտարկյալների:

Հարձակվողները բանտի պատի մի մասը պայթեցրել են: Դրան հաջորդել է հարձակումը, որի ընթացքում սպանվել է մեկ ոստիկան:

Ականատեսի խոսքերով՝ զինված խումբը գլխավոր մուտքի մոտ է հասել բանակային համարանիշներով մեքենայով:

Այժմ բանտ են ուղարկվել լրացուցիչ զորամասեր: Ընթանում է փախուստի դիմած բանտարկյալների որոնում: