«Օրվա իշխանությունները խնդիրը համառորեն… հուզական դաշտ են մղում՝ շաղակրատելով «թշնամության-չթշնամության», «սիրո» և «չատելության» թեմաներով». Աշոտ Ոսկանյան

91

Վերջին օրերին ՖԲ-ում ծավալված բանավեճը՝ «Արդյո՞ք թուրքերը մեր թշնամիներն են, թե ոչ» թեմայով, վկայում է հայաստանյան քաղաքական մտքի դեգրադացման մասին։ Իսպառ մոռացության է տրվել միջազգային դիվանագիտության հիմնարար սկզբունքներից մեկը, որն Առաջին Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած իշխանությունների համար ակնհայտ ճշմարտություն է եղել ՝ «Չկան հավերժական բարեկամներ կամ թշնամիներ, կան հավերժական շահեր»։

Ասել կուզի՝ խնդիրն այլ ձևակերպում էր պահանջում՝ «Արդյո՞ք մենք այսօր թուրքերի հետ խոսելիք ունենք»։ Եվ քանի որ դիվանագիտական խոսակցությունը շատ կոնկրետ ՏԱԼԻՔ և ԱՌՆԵԼԻՔ է ենթադրում, հենց դրանք է, որ պետք է քննության առարկա դառնային։ Այնինչ, օրվա իշխանությունները խնդիրը համառորեն (վախենամ՝ գիտակցաբար) հուզական դաշտ են մղում՝ շաղակրատելով «թշնամության – չթշնամության», «սիրո» և «չատելության» թեմաներով։ Դա այն պարարտ հողն է, որից սնվում է քաղաքական դեմագոգիան։

Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: