Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը. ArmLur.am

226

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանել է VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին եկել նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով:

Կարեն Կարապետյանին անձամբ դիմավորել են 999 99 S դասի մերսեդեսով։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի, Կարեն Կարապետյանն առաջիկա ընտրություններում սատարելու է Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին վարչապետի կարծիքով՝ այս պահին երկիրը նման իրավիճակից կարող է դուրս բերել, փրկել միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։