Թրամփը շնորհավորեց Զատկի կապակցությամբ և հիշեցրեց ընտրախախտումների մասին

93

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր կողմնակիցներին Զատկի տոնի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ իրեն համարում է նախորդ տարի կայացած նախագահական ընտրություններում հաղթող:

«Ցավոք, 2020-ի նախագահական ընտրություններում տեղի ունեցան լայնամասշտաբ խախտումներ, և շատ զայրացած մարդիկ դա հասկանում են», Թրամփի խոսքերը մեջբերում է The Hill-ը:

Նա նաև քննադատել է Fake News Media-ին, որն անհիմն է որակել ընտրակեղծիքների վերաբերյալ իր մեղադրանքները: Թրամփը խոստացել է առաջիկայում հրապարակել իր խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող նյութեր:

«Իսկ դրանից զատ, շնորհավոր Զատիկ», եզրափակել է Թրամփը: