Վարդանանց փողոցի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են կենցաղային իրեր

47

Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ տներից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։11-ին։ Ջերմահարվել է նկուղը (մոտ 40 քմ), ներսում այրվել են կենցաղային իրեր և բաղդադե առաստաղից 10 քմ հատված․ տուժածներ չկան։