Պեսկովը՝ պատվաստումից հետո Պուտինի ինքնազգացողության մասին

49

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կողմնակի բարդություններ չունի COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութով առաջին ներարկումից տասը օր անց: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ։ Ոչ մի ախտանիշ չկա», ՌԻԱ Նովոստին մեջբերում է Պեսկովի պատասխանը:

Պատվաստվելու իր մտադրության մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր մարտի 22-ին: Հաջորդ օրը նա պատվաստվեց, միջոցառումը հրապարակային չէր: Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ նախագահը տեսախցիկների դիմաց պատվաստումների կողմնակից չէ և առանց դրա էլ շատ բան է անում ռուսական պատվաստանյութերը խթանելու համար: