Ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը․ Արման Թաթոյան(տեսանյութ)

69

Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում:

Իրո՞ք:

Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են Ֆաշիզմի ու Նացիզմի դեմ և հաղթել են:

Մարշալ Հովհաննես Բաղրամյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:

Մարշալ Համազասպ Բաբաջանյան` ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:

Նելսոն Ստեփանյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպաններից, օդաչու, ծնված` Շուշի:

Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով)` ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնված` Մեծ Թաղեր, Հադրութ:Սերգեյ Սարդարով` ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ, ծնված` Ազոխ, Շուշի:

Հովհաննես Իսակով` ԽՍՀՄ նավատորմի ծովակալ (ադմիրալ), ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ, ծնված` գյուղ Հաջիքենդ, Կարս:

Հովհաննես (Իվան) Թևոսյան` պատերազմի տարիներին ԽՍՀՄ մետալուրգիայի ժողկոմ, իսկ հետո նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ծնված` Շուշի:

Իվան Թևոսյանն էր ապահովում մետաղի մատակարարումը ԽՍՀՄ պաշտպանական բոլոր ձեռնարկություններին:

Ֆաշիզմը մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների ու վայրագությունների հիմքում է: Ու ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը` բացահայտ ոչնչացնելով ու պղծելով դրա դեմ հերոսական պայքար տված և հաղթած գեներալների ու մարշալների արձանները:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Azerbaijani authorities repeatedly announce that fascism is encouraged in Artsakh and Armenia.Really? How will they explain that their armed forces in Artsakh — both prior to and post war — destroy and deface the statues of Armenian marshals and generals who heroically fought against fascism and Nazism and won.

Marshal Hovhannes Baghramyan, double hero of the USSR, a USSR marshal, born in G. Chardakhlu, Gandzak.

Marshal Hamazasp Babajanyan, the hero of the USSR, the main marshal of military troops, born in Chardakhlu, Gandzak.

Nelson Stepanyan, USSR double hero from the Leningrad Defenders, pilot, born in Shushi.

Armenak Khanperyants (Sergey Khudyakov), USSR aviation marshal, born in Great Tagher, Hadrut.

Sergey Sardarov, USSR aviation general, born in Azokh, Shushi.

Hovhannes Isakov, USSR Navy Seal (Admiral), a USSR hero, USSR GA honorary member, born in the village of Hajkend, Kars.

Hovhannes (Ivan) Tevosyan, who during the years of the USSR Metallurgical People, was a Minister, Hero of Socialist Work, born in Shushi.

Ivan Tevosyan provided metal supply to all USSR defense enterprises.

Fascism is the basis of human rights violations, of violence, and atrocities.And so, who really encourages fascism by explicitly destroying and defaming the statues of heroic generals and marshals who fought against it?

Arman TatoyanThe Human Rights Defender of Armenia