Նոր միջադեպ Կապիտոլիումի մոտ

126

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է ուրբաթ օրը Կապիտոլիումի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Փեն Փսակիին: Ամերիկացի առաջնորդը գտնվում է Քեմփ Դեվիդում (Մերիլենդ) գտնվող իր առանձնատանը:

Ըստ առկա տեղեկությունների՝ մեքենայում գտնվող անհայտ անձը Կապիտոլիումի համալիրի մոտ տապալել է իրավապահ երկու աշխատակիցների: Ոստիկանությունը հաստատել է, որ միջադեպի հեղինակը և տուժած ոստիկաններից մեկը մահացել են։ Մյուս ոստիկանը հոսպիտալացվել է: