Նիդերլանդներն ամբողջությամբ դադարեցրին AstraZenecа-ի պատրաստուկով պատվաստումները

121

Նիդերլանդների իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել բնակչության բոլոր կատեգորիաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատրաստուկով:

«Նիդերլանդների քաղաքային առողջապահական կենտրոններն այժմ ամբողջովին դադարեցրել են AstraZeneca-ի պատվաստանյութերի կիրառումը: <…> Այս քայլն արվել է Առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարարության և հանրային առողջապահության գործակալության հետ խորհրդակցելուց հետո», գրում է NL Times-ը:

Ավելի վաղ, Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստված յոթ մարդ մահացել էր AstraZenecа-ի պատրաստուկով պատվաստվելուց հետո թրոմբի առաջացման արդյունքում։