Միջադեպի մեղավորը «Իսլամի ազգ» շարժման աջակից էր. ԶԼՄ-ներ

141

Ամերիկյան իշխանությունները գտնում են, որ ԱՄՆ Կոնգրեսի համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի մեղավորը Ինդիանայի բնակիչ Նոա Գրինն էր, ով «Իսլամի ազգ» շարժման աջակից էր: Այս մասին հայտարարել է ամերիկյան MSNBC հեռուստաալիքը:

Իրավապահ մարմիններում աղբյուրների համաձայն, Գրինը 25 տարեկան էր: Իր ֆեյսբուքյան էջում նա աջակցություն է հայտնել ԱՄՆ-ում գտնվող «Իսլամի ազգ» շարժմանը, որը հիմնադրվել է Միչիգանում 1930 թվականին:

Մասնավորապես, շարժման ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք կողմ են նշված կրոնի տարածմանը, աֆրոամերիկացիների իրավիճակի բարելավմանը:

«Իսլամի ազգ»-ի որոշ կողմնակիցներ մեղադրվել են սպիտակամորթ ամերիկացիների նկատմամբ նախապաշարմունքի և ռասիզմի մեջ: