Մինչև հունիս բոլոր ցանկացող ռուսաստանցիները կարող են պատվաստված լինել

161

Մինչև հունիս բոլոր ցանկացող ռուսները կարող են պատվաստված լինել, հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք, իհարկե, ակտիվորեն իրականացնում ենք ծրագիրը՝ կենտրոնանալով ռուսաստանցիների պատվաստումների վրա, բայց նաև արտերկրում արտադրված պատվաստանյութերի մի մասը մատակարարելով արտաքին շուկաներ: Մեր գնահատականներով՝ կարծում ենք, որ Ռուսաստանը ոչ միայն այժմ առաջատարներից է աշխարհում պատվաստումների առումով, բայց մինչև հունիս գրեթե բոլոր ցանկացող ռուսները կարող են պատվաստվել Ռուսաստանում և արտերկրում առկա արտադրական հնարավորությունների շնորհիվ», ասել է Դմիտրիևը:

Դմիտրիևը նշել է, որ երկու տարբեր ներարկումների օգտագործման շնորհիվ Սպուտնիկ V-ն ավելի արդյունավետ է վիրուսի բոլոր մուտացիաների դեմ, քան մյուս պատվաստանյութերը: Մենք կարծում ենք, որ իսկապես ունենք աշխարհի ամենահզոր պատվաստանյութերից մեկը, այդ թվում`մուտացիաների դեմ», ասել է նա: