Իլոն Մասկին հրավիրել են Սանկտ Պետերբուրգում տիեզերական հետազոտությունների համաժողովին

63

Տիեզերական հետազոտությունների համաշխարհային համաժողովի կազմակերպիչները միջոցառման հրավեր են ուղարկել SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկին: Այս մասին հայտարարել է Միջազգային տիեզերագնացության ֆեդերացիայի գործադիր տնօրեն Քրիստիան Ֆայխթինգերը:

«Հրավեր է ուղարկվել պարոն Մասկին: Տեսնենք, արդյոք նա կընդունի այն: Մենք ուրախ կլինենք տեսնել նրան մեր մասնակիցների շարքում», ասել է Ֆայխթինգերը:

Այս տարի համողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ից 18-ը: