Թուրքիայում բացահայտվել է օրական COVID-19-ի դեպքերի ռեկորդային քանակ

132

Թուրքիայի Առողջապահության նախարարությունը ուրբաթ օրը արձանագրել է ամբողջ համաճարակի ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ամենօրյա աճի ռեկորդ՝ ավելի քան 42 հազար դեպք:

«Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 248 968 հետազոտություն, հայտնաբերվել է [կորոնավիրուսային վարակի] 42 308 դեպք: 179 մարդ մահացել է:

Հանրապետությունում նախորդ հակառեկորդը գրանցվել էր մեկ օր առաջ (40 806 վարակակիր):

Թուրքիայում վարակն առաջին անգամ ախտորոշվել է անցյալ տարվա մարտի 10-ին՝ Եվրոպայից վերադարձած տեղացի բնակչի մոտ: