Թշնամուն պետք է գրկի մեջ խեղդել, ասում են չինացիները․Նաիրի Հոխիկյան

53

Նաիրի Հոխիկյանը գրել է. «Թուրքիան և Ռուսաստանը լայնածավալ պատերազմի շեմին են Լուգանսկում և Դոնեցկում։ Սա երկու երկրների հիբրիդային պատերազմի 5-րդ ճակատն է։ Բոլոր նրանք, ովքեր շարունակում են պնդել, թե ռուսները համագործակցում են թուրքերի հետ, պետք է կարդան թշնամու հետ շփվելու չինական ստրատագեմաները։ Թշնամուն պետք է գրկի մեջ խեղդել, ասում են չինացիները։

Ուկրաինական պատերազմից առաջ արժի, որ հայկական բանակը ավելի շատ կենտրոնանա սահմանային հսկողության վրա։ Չի բացառվում, որ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կփորձի սադրանքներ հրահրել Արցախում և ՀՀ սահմանին’ Ուկրաինայում ռուսական դիրքերը թուլացնելու և ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար»։