Զախարովան՝ Ուկրաինային օգնելու ԱՄՆ խոստումների մասին

65

Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում ամերիկացիների խոստացած օգնությունը Ուկրաինային կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նման հայտարարությունները «արջի ծառայություն» են Ուկրաինային: Բոլորը պետք է աշխատեն ընդհանուր նպատակի՝ Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելու համար: Իսկ Վաշինգտոնը, իր զենքի մատակարարումներով և ագրեսիվ ու սադրիչ հռետորաբանությամբ, Կիևի ռեժիմին խրախուսում է չկատարել Մինսկի համաձայնությունները», Газета.Ru-ին ասել է Զախարովան:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի նման պահվածքը հակասում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին: