Գամալեյա կենտրոն․ Սպուտնիկ V-ն ապահովում է արագ ապաքինում COVID-19-ից

154

Սպուտնիկ V պատվաստանյութը մշակող, Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Գամալեյա կենտրոնը հայտարարել է, որ վարակման դեպքում պատվաստանյութն ապահովում է հիվանդության ընթացք առանց լուրջ ախտանիշների, և տեղի է ունենում արագ ապաքինում:

«Սպուտնիկ V-ն 91,6%-ով արդյունավետ է վարակի դեմ և 100%-ով ադյունավետ է ծանր դեպքերում: Եթե ​​վարակումը տեղի է ունենում և հաստատվում է, պատվաստումն ապահովում է արագ առողջացում՝ առանց լուրջ ախտանիշների», ասված է կենտրոնի թվիթերյան էջում: