Բայդենը խոստացել է Զելենսկուն աջակցել Ռուսաստանի դեմ պատերազմում

139

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդեն, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ «Դոնբասում և Ղրիմում ռուսական ագրեսիայի դեպքում» ԱՄՆ-ն կշարունակի աջակցել ուկրաինացիներին:

Իրենց առաջին հեռախոսազրույցի ժամանակ ղեկավարները պայմանավորվել են համագործակցել «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը» պահպանելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկու նախագահների բանակցություններից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույցներ են ունեցել իրենց ուկրաինացի գործընկերների հետ: Օսթինն ասել է, որ պատերազմի դեպքում Վաշինգտոնը կաջակցի Կիևին՝ հիշեցնելով, որ 2015 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային արդեն հատկացրել է ավելի քան 2 միլիարդ դոլար: