Բայդենը Զելենսկիին խոստացել է աջակցել Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում

237

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկիին խոստացել է աջակցել «Դոնբասում և Ղրիմում ռուսական ագրեսիայի դեմ»: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:

Ապրիլի 2-ին երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած առաջին հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդը վստահեցրել է Ուկրաինայի ղեկավարին, որ Վաշինգտոնը կնպաստի «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» պահպանմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Բայդենի՝ Ուկրաինա այցելելու մտադրության մասին: Բացի այդ` հաղորդվել էր, որ Վաշինգտոնը Կիևին 2 միլիարդ դոլար է հատկացրել անվտանգության ապահովման համար:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «արջի ծառայություն» է որակել ԱՄՆ ռազմական երաշխիքները Ուկրաինային: