Արցախին ու արցախահայությանը վերաբերեք այնպես, ինչպես թուրքն է անվերապահորեն վերաբերում Ադրբեջանին. Դանիելյան

56

Լավ, Մարդ էլ այսչափ ճշգրիտ հեռատես ու բոլոր ժամանակների համար արդիական լինի. «… Արթնացե՛ք, ապավինե՛ք ձեր ուժին ու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ, Ագռավաքարից դուրս գալու ժամանակն է: … Ներսի ատելությունը, ներսի թշնամանքը՝ ահա, թե ինչն է հուսահատեցնում, և որը պետք է հաղթահարել: … Սթափվել է պետք, առջևում ծանր ականկնկալներ կան: … Ինչ անես, սիրով պետք է անես». Սպարապետ Վազգեն Սարգսյան,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

«Հատուկ թուրքի առջև խոնարհվողներին խորհելու մի նյութ՝ մի կողմ թողնենք, որ միակողմանի սիրաշահումները խնդրի լուծում չեն, թուրքն էլ է հարգում արժանապատիվ կեցվածքը, ուստի, նախ, ձգտեք գունե նույնչափ սիրել սեփական ազգն ու Հայրենիքը, ինչպես թուրքն է դա անում, Արցախին ու արցախահայությանը վերաբերեք այնպես, ինչպես թուրքն է անվերապահորեն վերաբերում Ադրբեջանին, ազգային հերոսներին ու գործիչներին նսեմացնելու ու հետապնդելու փոխարեն, հարգանքի տուրք մատուցեք նրանց, աղանդավորներին, սատանիստներին ու նմանաբնույթ այլ փոքր ու մեծ հատվածին վերաբերեք այնպես, ինչպես թուրքն է վերաբերում նրանց՝ ղեկավարվելով իր համազգային շահերով, և, վերջապես, ճիշտ վայրում մեղավորներ փնտրեք …»,- գրել է Դանիելյանը: