Այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու. սահմանամերձ Որոտանում ծառատունկ է

62

Որոտան բնակավայրում ծառատունկ է իրականացվել` ի նշան հայի կենսունակության և հավերժ գոյության: Այս մասին հայտնում են Ոորտանի համայանքապետարանից:

«Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։ Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք` մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու։

«Քանի կա հայի պայքարող ոգին՝ մենք կանք, կլինենք ու կշատանանք»»,-ասված է հաղորդագրությունում: