ԱՄՆ-ում լյուքս մեքենաների վաճառքն աննախադեպ վերելք է ապրում

162

ԱՄՆ-ում, չնայած համաճարակին, Bentley Motors և Lamborghini հեղինակավոր ապրանքանիշերի վաճառքները աճել են միջին գնային սեգմենտի մեքենաների վաճառքի անկման ֆոնին: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով J. D. Power հետազոտական ​​ընկերությունը և ավտոարտադրողների տվյալները:

Հեռուստաալիքի տվյալներով, 2020 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ում ավելի քան 80 հազար դոլար արժողությամբ մեքենաների վաճառքները կրկնապատկվել են 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ մեքենաների վաճառքներն աճել են 63%-ով:

Bentley Motors-ի համար անցյալ տարին ընկերության հիմնադրման օրվանից ի վեր ամենահաջող տարին էր վաճառքների քանակի առումով: Մեկ տարվա ընթացքում ընկերությունը ​​վաճառել է 11 206 մեքենա՝ 100-ով ավելին, քան 2019-ին, ինչը նույնպես աննախադեպ էր: Lamborghini-ն իր պատմության մեջ ամենաբարձր շահույթն է ստացել 2020 թվականին և անցյալ տարի վաճառել է 7 430 մեքենա: