ԱՄՆ-ը Եվրոպայում զորքերը բերել է առավելագույն մարտական պատրաստության

118

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) բանակը բերել է մարտական պատրաստության առավելագույն մակարդակի ռուսական զորքերի ակտիվ տեղաշարժի պատճառով: Այդ մասին հայտնում է Politico-ն:

Նշվում է, որ դա պայմանավորված էր վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններով: Խոսքը Դոնբասում հակամարտության սրման, Ռուսաստանի կողմից սահմանի երկայնքով ռազմական ուժերի կուտակումների, ինչպես նաև Արկտիկայում երեք ռուսական միջուկային սուզանավերի հայտնվելու մասին է:

«Սա Արկտիկայի տարածաշրջանում ուժի նոր ցուցադրություն է: Ամերիկյան զինված ուժերը դեռ պետք է հասնեն այս մակարդակին»,- ասվում է հոդվածում: