Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում վերապատրաստում են անցնում

152

Ադրբեջանական բանակի զինծառայողները վերապատրաստվում են Թուրքիայում. ասվում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության ռեպորտաժում:

Միջոցառումներն իրականացվում են նորագույն ռոբոտային համակարգերով հագեցած առաջադեմ տեխնոլոգիայով, ինչպես նաև դժվար պայմաններում ականներ որոնող դետեկտորներով և շներով:

Հաղորդվում է, որ Իզմիրում վարժանքները տևելու են ութ շաբաթ: