Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը դատապարտել է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը

78

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր մասնակցել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իր ելույթում Բայրամովը հիշեցրել է «Ադրբեջանի հսկայական ներդրումը» ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:

Ադրբեջանցի դիվանագետը «ափսոսանք է հայտնել» այն կապակցությամբ, որ ԱՊՀ տարածքում նացիզմի խրախուսման օրինակներ կան, ինչպիսիք են` «նացիստների հանցակից» Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը Երևանի կենտրոնում:  Բայրամովը շեշտել է, որ ԱՊՀ-ում ֆաշիզմի հերոսացման տեղ չպետք է լինի: