WSJ. Բայդենը կարգադրել է Պարսից ծոցի տարածաշրջանից դուրս բերել ամերիկյան զորքերի մի մասը

121

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է սկսել Պարսից ծոցի տարածաշրջանից ամերիկյան ուժերի և զենքի մի մասի դուրսբերումը: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal-ի էլեկտրոնային տարբերակը:

Պարբերականի տվյալներով, արդեն վերաբաշխվել են «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգերի երեք մարտկոցներ, որոնցից մեկը գտնվում էր Սաուդյան Արաբիայի «Պրինց Սուլթան» ավիաբազայում: Բացի դրանից, ավիակիրն ու հետախուզական համակարգերը կտեղափոխվեն այլ շրջաններ:

Ըստ թերթի, այս փոփոխությունները նշանակում են, որ որոշ ժամանակ անց ԱՄՆ մի քանի հազար ամերիկացի զինվորականներ կարող են լքել տարածաշրջանը: Զինված ուժերի դուրսբերման ճշգրիտ ժամկետ չի նշվում: