Փարիզն ու Բեռլինը քննարկումներ են վարում «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում դիրքորոշումների մերձեցման շուրջ

112

Ֆրանսիան և Գերմանիան տարբեր դիրքորոշումներ ունեն «Հյուսիսային հոսք-2» նախագծի վերաբերյալ, բայց քննարկումներ են անցկացնում դրանք մերձեցնելու համար: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը:

«Մեր մոտեցումները չեն համընկնում», ասել է նա՝ մեկնաբանելով Փարիզի և Բեռլինի դիրքորոշումները այս նախագծի վերաբերյալ: «Բայց մենք քննարկումներ ենք իրականացնում դրանց մերձեցման համար», հայտարարել է Բոնը BFM հեռուստաալիքի եթերում:

Ֆրանսիայի պետքարտուղարը կրկնել է իր դիրքորոշումը, որ «նախագիծը կարող է հանգեցնել Ռուսաստանից գազային կախվածության»: