«Տարածաշրջանում ազգերի համերաշխության մասին կարող են խոսել միայն տգետները…»․ Լևոն Գալստյան

163

Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարածաշրջանում ազգերի համերաշխության մասին կարող են խոսել միայն տգետները… պատմության տարրական իմացությունը հուշում է, որ բոլոր այն տարածաշրջաններում, որոնք անցնելով արյունահեղ պատերազմների միջով այնուհետև հասել են համերաշխության, բացել են սահմանները և համերաշխ ապրել են, առկա են եղել հանգամանքներ, որոնք բացակայում են մեզ մոտ:

Դա կարող է լինել ընդհանուր կրոնը, մշակույթը և ծագումնաբանական նմանությունները կամ արտաքին միասնական թշնամին (թերևս ԵՄ-ի ստեղծումը հնարավոր դարձրած հանգամանքները), արտաքինից պարտադրված արդարության վերականգնումը (բալկաններ, Ռուանդա) և այլն: Կա իհարկե ևս մեկ տարբերակ` արտաքինից պարտադրված ինքնիշխանության կորուստը (մենք խորհրդային պետության կազմում)…»։