Պուտինը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրները

116

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույցով քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցությունը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են համագործակցության արդիական հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել կլիմայի գլոբալ փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության, այդ թվում` կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հեռանկարներին», ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ թագաժառանգը զրույցի ընթացքում հայտարարել է Սաուդյան Արաբիայի կողմից վերջերս առաջ քաշված բնապահպանական նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, տարածքների կանաչապատմանը և վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժնի ավելացմանը: