Չեչնիայի ղեկավարն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

80

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի: Որպես հայտի հիմք է նշվում նրա «ակնառու ներդրումը պատմական դժվար տարածաշրջանում վերջին 15 տարիներին հուսալի խաղաղություն հաստատելու և պահպանելու գործում»:

Տարածաշրջանի ղեկավարը հասարակության շրջանում նման գնահատական ​​է ստացել միջազգային ահաբեկչության դեմ տարած հաղթանակի և տնտեսության ու սոցիալական ոլորտի արագ վերականգնման համար, РИА Новости-ին ասել է Չեչնիայի տեղեկատվության և մամուլի նախարար Ախմեդ Դուդաևը:

Թե ով է ներկայացրել այս դիմումը, անհայտ է: Ըստ Նոբելյան տեղեկատվության միջազգային կենտրոնի նախագահի, կանոնադրության համաձայն՝ այս տեղեկատվությունը չի կարող բացահայտվել 50 տարի շարունակ: