Նիկոլիզմը որպես ամբոխային տրամաբանության դրսևորում

102

Վերջին երեք տարում մենք չափազանց շատ անհեթեթ ու արտառոց բաներ տե­սանք և լսեցինք «իրենցքայլականներից», հատկապես՝ նիկոլ կոչվող նրանց առաջ­նորդից, և թվում էր, թե այլևս ոչինչ չի կարող մեզ ո՛չ զարմացնել, ո՛չ էլ զայրացնել, բայց արի ու տես, որ այդպես չէ: Հիմա էլ նիկոլը նոր բան է մտածել, կամ էլ հուշել են՝ «ուսա­նողական քաղաք» կառուցել, և լուրջ մարդիկ (իսկապես լուրջ մարդիկ) բացատրում են, թե ինչու հիմա հնարավոր չէ Հայաստանում այդպիսի ծրագիր իրականացնել: Ես այլ կերպ կվարվեի: Կասեի՝ ասա՛ ժամկետները, թե երբ ես մտադիր կառուցել: 2050-ի՞ն, 2100-ի՞ն, իսկ գուցե ավելի՞ ուշ:

Ժողովո՛ւրդ, մի՞թե ակնհայտ չէ, որ նիկոլը հերթական շոուն է անում, այս անգամ՝ ընտրական: Հայաստանում «Ուսանողական քաղաք» կա­ռու­ցելու գաղափարը խայծ է, ուտոպիա է` առաջիկա առնվազն 50 տարվա կտր­ված­քով, իսկ եթե նկատի ունենանք, որ այդպիսի շռայլություն իրենց թույլ են տվել աշխարհի միայն մի քանի հզոր երկրներ (ԱՄՆ, Ռուսաստան և այլն), անիրատեսական է` շատ ավելի հեռավոր ժամանակների հաշվարկով: Հետևաբար, պետք չէ դրան նշանա­կու­թյուն տալ՝ որպես այդպիսին:

Բայց, ա՛յ, այդ «հանճարեղ» տեսիլքն ունի երկրորդ բա­ղա­դրիչ, որին իսկապես պիտի լուրջ վերաբերվել. «ուսանողական քա­ղաքի» անվան տակ ուսապարկերի վարչապետը կփորձի միավորել որոշ բուհեր և նրանց շենքերը հանել վաճառքի, ապա չնչին գներով նվեր տալ, թերևս, իրեն «թևու­թի­կունք» ձեռն­երեց­ներից մեկին, որպեսզի վերջինը հայ-թուրքական նոր բիզնեսի հիմքերը դնի: Այսինքն՝ նիկոլը կփորձի քան­դել կայացած պետական ինստիտուտներից ևս մեկը (չմո­ռա­նանք հան­րա­կրթական չափորոշիչների հարցը և վերջերս ԱԺ-ի կողմից ընդուն­ված «Բարձ­րա­գույն կրթության մասին» տխրահռչակ օրենքը), որովհետև նրա «առաքե­լու­թյունը» քանդելն է, բայց, ինչպես բոլոր քանդիչները, դա անում է բարեփոխելու անվան տակ: Հայրս, որ 87 տարեկան մարդ է, նիկոլին նմանեցրեց Մ. Գորբաչովի հետ (ի դեպ, նրան միշտ համարել է «դատարկ մարդ»), որը «վերակառուցման» (հայտնի перес­трой­ка-ի) անվան տակ կործանեց ԽՍՀՄ-ը: Նիկոլը կործանում է հայկական պետա­կա­նու­թյունը, և դա հասկացել են բոլոր` շատ, թե քիչ մտածող ու պարկեշտ մարդիկ: Կար­ծում եմ՝ դա հասկանում են նաև նրա շուրջը գտնվողներից ոմանք, որոնց, սակայն, պակասում է պարկեշտությունը, որովհետև նրանք առնվազն կարող էին նպաս­տել, որ նիկոլ կոչվող տեսակը առ այսօր չզբաղեցներ ՀՀ վարչապետի պաշտոնը և չշարունակեր կործանել մեր պետականությունից դեռևս մնացած վերջին բեկոր­նե­րը, սակայն այդպես էլ դա չարեցին: Ավելին` այդ մարդկանց պակասում է նաև բարոյա­կա­նությունը, իրենց ճղճիմ «ես»-ից ու «բիզնես շահերից» գոնե այս օրհասական ժամա­նակ­ներում վեր կանգնելու խելամտությունը: Նրանցից ոմանք, ըստ իս, ավելի մեծ պատասխանատվություն են կրում ներկա վիճակի համար, քան նույնիսկ նիկոլը: Դրանք նիկոլիզմի իրական կրողներն են:

Կարելի է հասկանալ, որ նույնիսկ ցեղասպանությունը վերապրածների ժա­ռանգ­ները կարող են գիտակցության մթագնում ունենալ և հավատալ նիկոլիզմի մտա­սևեռումներին՝ իբրև թե թուրք-ազերիների հետ կոմունիկացիաների վերաբացումը Հայաս­տանի փրկության, ավելին՝ զարգացման միակ ճանապարհն է, բայց դժվար է հաս­կա­նալ և առավել ևս արդարացնել, թե նրանք ինչպես կարող են հավատալ թուրքի հետ բարիդրա­ցի­ա­կան հարաբերություններ կառուցելու ցնդաբանությանը: Ինչ է, մի՞թե նրանց հավաքական հիշո­ղությունը զրոյացել է, և վերածվել են մանկուրտների: Մի՞թե սասուն­ցի­ների, մշեցի­նե­րի, վանեցիների, ալաշկերտցիների նոր սերունդն այլևս մոռացել է, թե իրենց նախ­նի­ները երբ և ինչու են հայտնվել Արևելյան Հայաստանի տարածքում:

Մարդի՛կ, սթափվե՛ք, նիկոլիզմը ձեզ վերածում է ամբոխի, որովհետև ամ­բո­խը կառավարելն առայժմ նրա մոտ ստացվում է: Դուք սկսել եք դատել ամբոխային տրամա­բա­նու­թյամբ: Իսկ թե ինչ է ամբոխային տրամաբանու­թյու­նը, դի­պուկ կերպով բնութագրել է բոլոր ժամանակների Մեծ հայերից մեկը՝ Քրիս­տա­փոր Միքայելյանը, իր «Ամբոխային տրամաբանություն» մեծատաղանդ աշ­խա­տու­թյան մեջ՝ շուրջ 125 տարի առաջ: Եթե երկու խոսքով բնորոշենք ամբոխին, կարելի է ասել հետևյալը. ամբոխը մարդկանց այնպիսի հավաքականություն է, որն անկարող է տարբերել իրադար­ձու­թյուն­ների պատճառահետևանքային կապերը, որը հաղթա­նա­կի էյֆորիայի պահին դառնում է նախահարձակ վայրենի՝ կորցնելով գութն ու բանա­կա­նությունը, իսկ պարտության ժամանակ խուճապահար դիմում է փա­խուս­տի՝ իր փր­կու­­թյունը տես­նե­լով միայն փախչելով ազատվելու մեջ: Գիտակից հասարա­կու­թյուն­ները ամբոխի հետ հաշվի չեն նստում, ամբոխին չեն հարգում և չեն խղճում, որովհետև նրանք գիտեն, որ ամբոխի մեջ իշխում են բնազդները, այլ ոչ թե բանականությունը: Ըստ իս՝ ամբոխի հիմնական հատկանիշները բնորոշ են թուրք-ազերիական ցեղախմբերին, բայց, ի տար­բերություն թուրքական ցեղախմբերի, որոնց առաջնորդները շուրջ հինգ հարյուր տարի ստեղծում են չարիքի կայսրություններ՝ իրենց հայրե­նա­կից­նե­րին մղե­լով «ան­հա­վատներին» իշխելու և ոչնչացնելու, նիկոլիզմը ուզում է մեզանից ստեղծել հոգով ճորտերի ամբոխ, որին իշխում են և ստորացնում, և նա անտրտունջ հնազանդվում է: Նիկոլիզմը առաջարկում է, որ գլուխներս դնենք մեր ոխերիմ թշնամու կացնի տակ և ողորմություն աղերսենք նրանից:

Ժողովրդին ամբոխի վերածելու ուղիղ և ամենակարճ ճանապարհը նրան հա­վա­քական հիշո­ղու­թյու­նից զրկելն է:

Հա՛յ ժողովուրդ, նիկոլիզմը փորձում է քեզ զրկել հավաքական հիշողությունից` արմատներիցդ կտրելու և քո իսկ պատմությունը նենգափոխելով վերաիմաստավո­րե­լու միջոցով: Նի­կո­լիզ­մը փորձում է քեզ համոզել, որ դու կարող ես խաղաղ կյանք ունե­նալ, եթե մոռանաս ծագումնաբանությունդ և բավարարվես կուշտ փորով անկողին մտնելու ցան­կու­թյամբ: Նիկոլիզմի կենսագործումը քեզ կդարձնի անհայ­րե­նիք գնչու­ների մի թափոր, նույնիսկ քեզ համար աննկատ կերպով դու կկորցնես ամե­նից թանկը՝ քո պատմական հիշողության և գոյատևման հոգևոր ու կենսական տարածքը, որը վե­րագտնելու, մոխիրների տակից վեր խոյացնելու համար դարեր շարունակ զոհաբերվել է ազգի սերուցքը:

Նիկոլիզմը ամբոխային տրամաբանության արդիականացված դրսևորումն է հայ իրականության մեջ և ճանապարհ է դեպի ինքնաոչնչացում: Ես հասկանում եմ, որ 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքները հաղ­թահարելը հեշտ չէ, բայց, միև­նույն է, դժվարանում եմ հավատալ, որ դո՛ւ` հա՛յ ժողովուրդ, իբրև հավաքակա­նու­թյուն, որդեգրել ես նիկոլիզմի, այսինքն՝ ինքնաոչնչացման ուղին:

Վարդան Պետրոսյան

30. 03. 2021 թ.