Միգուցե «մոտեցումների շտկման» շրջանակներում ձեռնտո՞ւ չէր արաբական ԶԼՄ-ի հոդվածի հանրայնացումը. Վարդան Ոսկանյան

113

Միգուցե «մոտեցումների շտկման» շրջանակներում ամենևին ձեռնտո՞ւ չէր արաբական ԶԼՄ- հոդվածի հանրայնացումը Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Չգիտես ինչու՝ Հայաստանում որևէ ուշադրության չարժանացավ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի եղբորը պատկանող և այդ պետության տեսակետների անգլիալեզու խոսափող «Arab News» թերթում մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակված՝ հայոց ցեղասպանության մասին հոդվածը, որում ընդհանուր հակաթուրքական համատեքստում զուգահեռներ էին անցկացվում 1915թ․ ցեղասպանության և 1918թ․ մահմեդականների սրբազան քաղաք Մեդինայի արաբ բնակչության բռնի տեղահանության միջև։

Իսկ միգուցե «մոտեցումների շտկման» շրջանակներում ամենևին ձեռնտո՞ւ չէր հոդվածի հանրայնացումը Հայաստանում»,-գրել է իրանագետը։