Մեկնարկել է Օնիկ Գասպարյանն ընդդեմ նախագահի և վարչապետի գործով դատական նիստը

90

Վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստը։

Դատարանում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցիապահովման միջոցը վերացնելու մասին։

Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։

Փաստինֆո