Հոլանդիան դադարեցնում է AstraZeneca-ի պատրաստուկով 60 տարեկանից ցածր մարդկանց պատվաստումները

182

Հոլանդիայի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել AstraZeneca-ի պատրաստուկով 60 տարեկանից ցածր մարդկանց պատվաստումները: Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու մասին որոշումը կայացրել է Առողջապահության նախարար Ուգո դե Յոնգեն։ Ինչպես հայտնում է RTL Nieuws-ը, դա պայմանավորված էր մեծ թվով կողմնակի բարդություններով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդներում կին է մահացել AstraZeneca-ի պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Ինչպես նշված է Լարեբ հետազոտական ​​կենտրոնում, որը զբաղվում է կողմնակի ազդեցությունների բացահայտմամբ, կնոջ մահը տեղի է ունեցել թոքերում զարկերակի մակարդուկով խցանման և թրոմբոցիտների քանակի նվազման արդյունքում: