Կիևը ՆԱՏՕ-ին առաջարկեց համատեղ զորավարժություններ անցկացնել և օդային տարածքը հսկել

131

Ուկրաինան ՆԱՏՕ-ին հրավիրում է շարունակել համատեղ զորավարժությունների անցկացումը և հսկել Ուկրաինայի օդային տարածքը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմը կառույցի ղեկավարի տեղակալ Ռոման Մաշովեցի և Կիևում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հանդիպումից հետո:

«Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի համատեղ զորավարժությունների կազմակերպումը, Ուկրաինայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի ավիացիայի հետ համատեղ օդային պարեկության հնարավորությունը կօգնի կայունացնել տարածաշրջանում անվտանգության իրավիճակը», մասնավորապես ասել է Մաշովեցը:

Գրասենյակի համաձայն, կողմերը քննարկել են «Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրումը, ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի ներկայության աճը, համատեղ արձագանքման հնարավոր ուղիները և դաշինքին Ուկրաինայի ինտեգրման գործընթացի հետագա զարգացումը»: