Լավրովը Բայդենի հռետորաբանությունն անվանեց զայրացուցիչ ու աննախադեպ

91

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագիտական ​​և քաղաքավարի կերպով արձագանքեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղմկահարույց ու աննախադեպ հռետորաբանությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԴ Առաջին ալիքին տված հարցազրույցում: Լավրովի խոսքերով, հռետորաբանության հետևում «միշտ պետք է տեսնել իրական գործեր»:

«Հիմա Եվրոպայում ունենք հակահրթիռային պաշտպանության տարածք: Ոչ ոք չի ասում, թե դա Իրանի դեմ է, այն հստակ հայտարարվում է որպես գլոբալ նախագիծ, որը նախատեսված է Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար: Նույն գործընթացները տեղի են ունենում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ոչ ոք չի փորձում ձևացնել, թե դա Հյուսիսային Կորեայի դեմ է», հավելել է նա:

«Սա գլոբալ համակարգ է, որը կոչված է աջակցելու բացարձակ գերակայության ԱՄՆ-ի պնդումներին, այդ թվում ՝ ռազմավարական և միջուկային ոլորտում», ասել է նախարարը: