Թուրքիայի մի քանի հայտնի հանգստավայրերում գրանցվել են երկրաշարժեր

131

Ավելի քան երեք բալ ուժգնությամբ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել ռուսաստանցիների շրջանում սիրված թուրքական հանգստավայրերում: Մի շարք ցնցումներ եղել են Անթալիայի ամբողջ ափամերձ տարածքում՝ վախի ու խուճապի պատճառ դառնալով բնակչության ու զբոսաշրջիկների շրջանում:

Ստորգետնյա ցնցումները առավելապես զգացվել են առողջարանային Մուղլա նահանգում, որտեղ գտնվում են Ֆեթիե, Դալաման, Մարմարիս և Բոդրում հանգստավայրերը: Բացի դրանից, Անթալիայի և Իզմիրի հանգստավայրերում եղել է երկրաշարժերի ալիք։ Ցնցումներ են եղել նաև Էգեյան ու Մարմարա ծովերի հանգստավայրերում:

Ավելի ուշ ցնցումները տեղափոխվեցին Թուրքիայի խորքեր և զգացվեցին նույնիսկ Էրզրումի լեռնադահուկային հանգստավայրում, հայտնել է CNN Turk-ը՝ վկայակոչելով տեղի աղետների կառավարման ծառայության տվյալները:

Երկրաշարժի էպիկենտրոնի խորությունը կազմել է 11,8 կիլոմետր: