Եթե Նիկոլն ուզում է մասնակցել ընտրություններին, նշանակում է, որ նա չի ուզում ճգնաժամի հանգուցալուծում. Աղասի Ենոքյան

95

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրել է.

«Բոլորը ընդունում են, որ այս ընտրությունների նպատակը ճգնաժամի հաղթահարումն է։

Ճգնաժամը բազմավեկտոր է, այն պատերազմում կապիտուլյացիան է, տարածքների կորուստը, հազարավոր զոհերն ու անհետ կորածները, գերիներին վերադարձնելու անկարողությունը, հազարավոր տնազուրկներն ու հաշմանդամները, Թուրքիային զիջումների պատրաստակամությունը, փլուզված տնտեսությունը, քանդված պետական համակարգը՝ անգամ բոլորը դժվար է թվարկել, բայց այդ ամենը պայմանավորված է մի հոգով, եւ այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է։

Եթե Նիկոլն ուզում է մասնակցել ընտրություններին, նշանակում է, որ նա չի ուզում ճգնաժամի հանգուցալուծում։ Եթե Նիկոլն ուզում է, որ ընտրություններն ինքն անցկացնի, նշանակում է, որ ուզում է կեղծիքներով վերարտադրվել, այսինքն՝ չի ուզում, որ գոնե ուրիշները լուծեն ճգնաժամը։

Այսպիսի ընտրությունները դառնալու են ճգնաժամի շարունակականության հաստատումը։ Ճգնաժամից հնարավոր կլինի դուրս գալ միայն հաջորդ, առանց Նիկոլ ընտրություններով։

Մի արտահերթ ընտրությունը չեղած արդեն մյուսի մասին ենք խոսում»։