Գամալեյա կենտրոնը սկսում է քթային կաթիլների տեսքով պատվաստանյութի փորձարկումները

128

Ռուսաստանի Առողջապահության նախարարության Գամալեա համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնում սկսվում են կորոնավիրուսի դեմ նազալ պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները, РИА Новости-ին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մենք արտոնագիր ենք ստացել նազալ պատվաստանյութի համար: Այժմ փաստորեն սկսվում են նախակլինիկական փորձարկումները», հայտարարել է Գինցբուրգը: