«Գազպրոմը» 30,7%-ով ավելացրել է արտահանումը դեպի ոչ ԱՊՀ երկրներ

146

2021 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախնական տվյալների համաձայն, «Գազպրոմը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է գազի արդյունահանումը 10,5%-ով (կամ 13 միլիարդ խորանարդ մետրով)։ Այն կազմել է 136,2 միլիարդ խորանարդ մետր։

Գազի մատակարարումը ոչ ԱՊՀ երկրներ առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 30,7%-ով (կամ 12,4 մլրդ խմ-ով)`մինչև 52,7 մլրդ խորանարդ մետր:

Ըստ հոլդինգի հաղորդագրության, 2021 թվականի առաջին եռամսյակի վերջին «Գազպրոմը» ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիային 106,6%-ով, Գերմանիային՝ 33,3%-ով, Լեհաստանին՝ 18,5%-ով, Սերբիային՝ 71,3%-ով, Ֆինլանդիային՝ 67,3%-ով, Ռումինիային՝ 90,4%-ով, Բուլղարիային`52,4%-ով, Հունաստանին` 23,4%-ով: Հոլդինգը շարունակում է ավելացնել նաև գազի արտահանումը Չինաստան: