«Աշխարհում կա 2 տեսակի մարդ, ով Հայաստանի նախկին իշխանություններին մեղադրում է բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ». Արեգ Բարսեղյան

68

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից.

«Աշխարհում կա 2 տեսակի մարդ, ով Հայաստանի նախկին իշխանություններին մեղադրում է բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ։

Ժամանակին դա միայն թյուրքերն էին (թուրքերն ու կովկասյան թաթարները)։

Կլիներ շատ անտրամաբանական, եթե քայլածները նման կերպ չմտածեին։

Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հիմա նյարդային ծխում են մի մութ անկյունում, հիշելով, թե ինչպես էին իրենք նախատում ադրբեջանի իշխանություններին` ոչ կառուցողական լինելու ու բանակցությունները փակուղի մտցնելու համար։ ալիև կրտսերն էլ հիմա, լայն ժպիտը դեմքին, ուրախանում է ու հիշում, թե ինչպես էր ժամանակին նա բողոքում ադրբեջանական լրատվամիջոցներին այն մասին, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Իհարկե, սրանք բաներ են, որ հիշում են միայն ուղեղ ունեցող մարդիկ, վերլուծելու ունակ մարդիկ։ Ինչպես տեսնում ենք, ինչպես շարունակաբար համոզվում ենք, այդպիսի մարդիկ իրենց քայլի թիրախային լսարանը չեն, իրենց քայլին պետք են լապշայի համար հարմար ականջներ։

  • Наглость и цинизм просто зашкаливают…»: