Facebook-ը հեռացրել է Թրամփի նոր հարցազրույցը սոցցանցից

138

Facebook սոցիալական կայքի աշխատակիցները ջնջել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ այնտեղ հրապարակված հարցազրույցը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Խոսքը հարցազրույցի մասին է, որը Սպիտակ տան նախկին ղեկավարը տվել է իր որդու կնոջ՝ Լարա Թրամփի օնլայն շոուի համար: Վերջինս ի սկզբանե հարցազրույցը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում, բայց այն ջնջվել էր:

Սոցցանցի ներկայացուցիչները շեշտել են, որ մտադիր չեն թույլատրել Facebook-ում հրապարակել ԱՄՆ նախկին նախագահի որևէ հայտարարություն:

Հարցազրույցում Թրամփը ևս մեկ անգամ խոստովանում է, որ հնարավոր է մասնակցի 2024 թ. նախագահական ընտրություններին: Նա նաև նշում է, որ ակնկալում է «համեմատաբար շուտով» հանրահավաք անցկացնել իր կողմնակիցների համար: