Փորձագետը զգուշացրեց, որ COVID-19-ով հիվանդացածները ցանկալի է չթռչեն տաք կլիմա ունեցող երկրներ

167

Կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց համար տաք երկրներ թռիչքներն արգելվում են, քանի որ սրտանոթային համակարգը վնաս է կրում բարձր ջերմաստիճանից, և թրոմբոզի վտանգ կա: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության բժշկական վերականգնման գլխավոր ազատ մասնագետ, պրոֆեսոր Գալինա Իվանովան:

«Ոչ մի դեպքում չպետք է թռչեք տաք կլիմա ունեցող երկրներ, քանի որ անհնար է երաշխավորել, որ մարդու մոտ չի զարգանա թրոմբոզ և էմբոլիա: Սրտանոթային համակարգը լրջորեն վնասվում է շոգից: Կարևոր է նաև հաշվի առնել այն բեռը, որը կապված կլինի թռիչքի և կլիմային հարմարվելու հետ։ Բալի կղզում թրոմբոզ ստանալու և ձեր ամբողջ կարողությունը բուժման վրա ծախսելու շատ մեծ ռիսկ կա», ասել է Իվանովան: