Վուչիչը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ՝ չնայած Արևմուտքի ճնշմանը

147

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարվել է միանալ ԵՄ հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթին՝ չնայած Բրյուսելի ճնշմանը: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է «Վեչերնիե Նովոստի» թերթը՝ վկայակոչելով իշխանությունների աղբյուրին:

«Մեր պաշտոնատար անձանց բազմիցս առաջարկվել է, որ լավ կլինի՝ Բելգրադը, որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս դեպքում հետևի Բրյուսելի քաղաքականությանը, բայց նախագահ Վուչիչը հրաժարվել է դրանից», ասել է աղբյուրը:

Պատժամիջոցների այս փաթեթին միացել են տարածաշրջանի այլ երկրներ ՝ Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Ալբանիան: Բացի դրանից, փաթեթին աջակցել են Ուկրաինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան: