Սիրիա․ Սիրիայի ժողովրդի հավաքական պատժի քաղաքականությունը, որը վարում են ԱՄՆ-ն և Եվրոմիությունը, ուղղված է Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը

167

Բրյուսելում անցկացվող միջազգային համաժողովի որոշումը ՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրել առանց միակողմանի պատժամիջոցները չեղյալ հայտարարելու, տնտեսական ահաբեկչության մի տեսակ է: Այդ մասին ասվում է արաբական հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հաղորդել է SANA գործակալությունը:

«Սիրիայի ժողովրդի հավաքական պատժի քաղաքականությունը, որը վարում են ԱՄՆ-ն և Եվրոմիությունը, ուղղված է Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը», ասվում է փաստաթղթում: «Միևնույն ժամանակ, Արևմուտքն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին և անջատողական ուժերին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ «Բրյուսելում հինգերորդ անգամ անցկացվող համաժողովը վերածվել է Դամասկոսի վրա շանտաժի ու ճնշման գործիքի»:

Բացի դրանից, հայտարարված օգնության զգալի մասը «ուղղվում է դեպի հարևան երկրներ ու սիրիական պետության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներ»: