Ռուսաստանը մի քանի երկրների հետ վերսկսում է չվերթները

203

Ապրիլի 1-ից Ռուսաստանը պաշտոնապես վերսկսում է օդային հաղորդակցությունը Գերմանիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վենեսուելայի, Սիրիայի և Շրի Լանկայի հետ: Այս որոշումն անցյալ շաբաթ կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբի կողմից:

Ըստ շտաբի որոշման, կանոնավոր չվերթները կվերսկսվեն սահմանափակ ձևաչափով: Փոխադարձ հիմունքներով թռիչքների քվոտաների մեծ մասը համաձայնեցված են դեպի Գերմանիա թռիչքների համար:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ավիաընկերությունները կկարողանան շաբաթական մեկ թռիչք իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածաշրջաններերից դեպի Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքներ: