Պուտինը բանակցություններ է վարել Ալիևի հետ

117

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հինգշաբթի հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է», նշել է Կրեմլը:

Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: