Մուրաշկո․ Պատվաստված անձինք հետագայում թերևս կրկնապատվաստման կարիք կունենան

272

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն գտնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվածները հետագայում կրկնապատվաստման կարիք կունենան: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում իր հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, ՌԴ-ում ձևավորվել է բնակչության առողջության վերահսկման համակարգ: «Մենք ունենք էլեկտրոնային ռեսուրս, որտեղ հավաքվում են բոլոր տվյալները: Հետևաբար, մենք գնահատում ենք, թե ինչպես է մարդն արձագանքում, որքանով է պաշտպանված: Անհրաժեշտության դեպքում այսօր մենք կարող ենք ապահով կերպով կատարել ճշգրտումներ», ավելացրել է նա: